Վահան Մարտիրոսյանն ամփոփում է պաշտոնավարման մեկ տարին
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության նախաձեռնությամբ մեկնարկել են ճանապարհային ակտիվների կառավարման համակարգ ստեղծելու նպատակով 3441 կմ երկարությամբ ճանապարհների գույքագրման, քարտեզագրման և թվայնացման աշխատանքները: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՏԿՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանն, արդեն իսկ գույքագրվել և քարտեզագրվել է 1231կմ:
Նախարարն, անդրադառնալով ճանապարհաշինության ոլորտին, նշեց, որ պետական բյուջեի միջոցներով իրականացվող հիմնանորոգման ծրագրերի որակը բարելավելու նպատակով նախարարության որդեգրած նոր քաղաքականության համաձայն՝ պայմանագրերում սահմանվող 1-2 տարի երաշխիքային ժամկետն այսուհետ դառնալու է 5 տարի։ Ժամանակահատվածը ներառում է 3 տարի բանկային երաշխիքային ժամկետ և 2 տարի՝ պայմանագրային։
Հաջորդ կարևոր նորությունը վերաբերում է ճանապարհների սպասարկման վերահսկողությանը: Մասնավորապես, ըստ Վահան Մարտիրոսյանի, ճանապարհների մաքրման և սպասարկման աշխատանքների առցանց հսկողությունն ապահովելու նպատակով ներդրվել է համապատասխան տեխնիկա, որը հնարավորություն է տալիս հսկել նշված տեխնիկայի աշխատանքային ռեժիմը:
Խոսելով ճանապարհների նշանների տեղադրման մասին, նախարարը հայտնեց, որ Երևան-Սևան ավտոճանապարհին արդեն տեղադրվել են 1020 հատ ճանապարհային նոր նշաններ, 8500մ մետաղական արգելափակոցներ: Ճանապարհների անվտանգությունն ապահովելու նպատակով արգելափակոցներ են տեղադրվել նաև առավել վտանգավոր հատվածներում՝ Սարավանում, Սիսիանում և Ֆիոլետովոյում: Ճանապարհային անվտանգության բարելավմանն ուղղված միջոցառումները կլինեն շարունակական:
Վահան Մարտիրոսյանը նշեց նաև, որ ավտոճանապարհների և ճանապարհամերձ հատվածների մաքրությունն ապահովելու նպատակով միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին տեղադրվել են «Աղբ չթափել» մակագրությամբ սոցիալական գովազդային վահանակներ:
Նախարարը նաև տեղեկացրեց, որ 2017թ. ՀՀ պետական բյուջեով «Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» և «Տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգում» ծրագրերով իրականացված գնումների մրցույթների արդյունքում առաջացած 797.7 մլն դրամի չափով տնտեսումներն ուղղվել են 2016-2017թթ. ցրտաշունչ ձմռան և գարնանային հեղեղումների պատճառով մի շարք ճանապարհների 12 հատվածների անցանելիության, մի շարք նոր օբյեկտների ընթացիկ և միջին նորոգումն ապահովելուն:
Անդրադառնալով Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների քարտեզներին, Վահան Մարտիրոսյանը հայտնեց, որ այդ քարտեզներն արդեն իսկ ընդգրկվել են «Google.map»-ի բազայում, բացի այդ, բանակցություններ են ընթանում «GIS» համակարգում այդ քարտեզները ներդնելու ուղղությամբ:
Նախարարը նաև հայտնեց, որ Եվրամիությունը հաստատել է ճանապարհային անվտանգության բարձրացմանն ուղղված 5 մլն ԱՄՆ դոլար դրամաշնորհի տրամադրումը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին