Շիրակի պետհամալսարանի դասախոսն ահազանգում է հանցագործության մասին
Շիրակի պետական համալսարանի Պատմության և փիլիսոփայության ամբիոնի դասախոս Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել, որոնցում երևում է համալսարանի շենքի հարևանությամբ գետնին մեծ թվով գրքեր են թափված:
Դասախոսը գրում է, որ գրադարանի ոչնչացման մեղավորը բուհի ռեկտոր Սահակ Մինասյանն է:
«Պարզվում է, ըստ Մինասյանի, գրքերը հին էին և ենթակա են մակուլատուրայի հանձնաման...
Ինչ «միամիտ» ազգ ենք...Մատենադարան ենք պահում...Սահակ Մինասյանին տնօրեն տվեք երկու օրվա կոչնչացնի... ՀՀ ԿԳ նախարարությունը կարող է Հայաստանում գեթ մեկ բուհի օրինակ բերել, որը չունի գրադարան ,բացի Շիրակի Պետական համալսարանից... Սա հանցագործություն է»,-գրել է համալսարանի դասախոսը:
Նրա հրապարակած տվյալներով, Շիրակի Պետական Համալսարանի գրադարանից ռեկտոր Սահակ Մինասյանը դուրս է բերել և մակուլատուրա է հանձնել 15 տոննա գիրք: Իսկ մնացած գրքերը բաժանվել է ում պատահի:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան