Էրդողանն Իրաքյան Քուրդիստանին սպառնացել է ռազմական օպերացիայով
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ի պատասխան Իրաքյան Քուրդիստանում անցկացված հանրաքվեի՝ Անկարան կարող է տնտեսական և ռազմական ճնշում բանեցնել։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն՝ վկայակոչելով «Ռոյթերզին»։
Նա նշել է, որ Քուրդիստանի տարածքում հավանական է ինչպես օդային, այնպես էլ ցամաքային գործողություն։
Էրդողանի խոսքով, ինքը հույս ուներ, որ Քուրդիստանի ռեգիոնալ կառավարությունը «ուշքի կգա»։
«Մինչև վերջին պահը մենք չէինք սպասում, որ Մասուդ Բարզանին նման սխալ կգործի և հանրաքվե կանցկացնի։ Ամենայն հավանականությամբ մենք սխալ էինք»,- ասել է Էրդողանը՝ հավելելով, որ հանրաքվեի անցկացումը «դավաճանություն էր»։
Հարակից հրապարակումներ`
- Իրաքյան Քուրդիստանի հանրաքվեի առաջին արդյունքները
- Իրաքյան Քուրդիստանում մեկնարկել է անկախության հանրաքվեն
- Թուրքիայի վարչապետը Իրաքյան Քուրդիստանին կոչ է արել հրաժարվել հանրաքվեից
- Չավուշօղլու. Իրաքյան Քուրդիստանում անկախության հանրաքվեն կարող է քաղաքացիական պատերազմի պատճառ դառնալ
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան