Հոկտեմբերի 2-ին «Գառնի»-ի մուտքն անվճար կլինի
Յուրաքանչյուր ամսվա վերջին շաբաթ օրը «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ արգելոցներում և արգելոց-թանգարաններում մուտքն անվճար է:
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանի ս.թ. օգոստոսի 30-ի N 670 հրամանի համաձայն, «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում 2017 թ. սեպտեմբերի 30-ի աշխատանքային և անվճար այցելության օրը տեղափոխվել է 2017 թ. հոկտեմբերի 2-ը` երկուշաբթի օրը: Այս մասին հայտնում են «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լրատվության բաժնից:
Հարակից հրապարակումներ`
- Մոտ 54 տոկոսով աճել է «Գառնի» այցելողների թիվը
- Գառնիում ժողովրդական ու աշուղական երգեր կհնչեն
- «Գառնիի» կինոսրահում կատակերգություն կցուցադրվի
- Բացօթյա կինոդիտումներ՝ «Գառնի» արգելոց-թանգարանում
- «Գառնի» և «Զվարթնոց» արգելոց-թանգարաններում մուտքի տոմսերի նոր սակագին է սահմանվել