Վրաստանի խորհրդարանն ընդունեց սահմանադրական փոփոխությունները
Վրաստանի խորհրդարանն այսօր 117 կողմ և 3 դեմ ձայների հարաբերակցությամբ երրորդ և վերջին ընթերցմամբ ընդունեց երկրի մայր օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագիծը:
«Գրուզիա օնլայն»-ի փոխանցմամբ, խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն քվեարկությունից հետո հայտարարել է, իրենք պատմական որոշում են ընդունել, որը հիմք կդառնա պետական այնպիսի համակարգերի ստեղծմանը, որոնք կապահովեն երկրի երկարաժամկետ ժողովրդավարական զարգացումը:
Նա շնորհակալություն է հայտնել քվեարկությանը մասնակցելու համար: Աղբյուրը նշում է, որ ընդդիմադիր երեք խորհրդարանական ուժերից երկուսի՝ «Միասնական ազգային շարժում» և «Եվրոպական Վրաստան՝ շարժում հանուն ազատության» կուսակցությունների ներկայացուցիչները հրաժարվել են մասնակցել քվեարկությանը:
Նրանք որպես բողոքի նշան լքել են նիստերի դահլիճը: