Մենք վստահ ենք, որ մեր համագործակցությունն էլ ավելի խորացնելու հնարավորություններ կան. Ալան Դանքն
«Իմ առաջին այցը Հայաստան ինձ հնարավորություն կտա նշանավորելու Միացյալ Թագավորության աջակցությունը Հայաստանին՝ որպես ժողովրդավարական, կայուն և բարեկեցիկ երկիր կայացման ճանապարհին»,- Երևանում Բրիտանական դեսպանության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այս մասին նշել է ՄԹ Եվրոպայի և Ամերիկաների հարցով նախարար Ալան Դանքնը՝ Հայաստան կատարելիք այցին ընդառաջ։
Նրա խոսքով՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը հաջորդած 25 տարիների ընթացքում համագործակցությունը զարգացել է մի շարք ոլորտներում, ներառյալ՝ քաղաքական, առևտրային, կրթական և մշակութային:
«Մենք վստահ ենք, որ մեր համագործակցությունն էլ ավելի խորացնելու հնարավորություններ կան: ՀՀ Նախագահ Սարգսյանի, վարչապետ Կարապետյանի, Արտաքին գործերի նախարար Նալբանդյանի և Հայաստանի այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ ծրագրված հանդիպումների ընթացքում ես կներկայացնեմ ՄԹ-ի պատրաստակամությունը՝ աջակցելու Հայաստանի՝ ժողովրդավարության, լավ կառավարման և մարդու իրավունքների խթանմանն ուղղված ջանքերին և ուսումնասիրելու երկու երկրների միջև առևտրի խթանման ուղիները»,- նշել է նա։
Աղբյուրը գրում է, որ սեպտեմբերի 26-ից 28-ը Հայաստան կատարելիք իր առաջին այցի ընթացքում Ալան Դանքնը կկարևորի Միացյալ Թագավորության և Հայաստանի միջև համագործակցությունը՝ Հայաստանում իրականացվող բարեփոխումների ծրագրի շրջանակներում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են