Արա Կարապետյանը նշանակվել է Մոսկվայի Պոկրովսկու անվան կամերային երաժշտական թատրոնի տնօրեն
ՌԴ մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկու հրամանագրով դիրիժոր Արա Կարապետյանը նշանակվել է Մոսկվայի Բ.Ա.Պոկրովսկու անվան պետական ակադեմիական կամերային երաժշտական թատրոնի տնօրեն: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, տնօրենի պաշտոնում նա փոխարինել է Օլեգ Միխայլովին:
«Նոր նշանակումը կապված է այս թատրոնում ստեղծված իրադրությունը շտկելու ցանկության հետ: Մենք հույս ունենք, որ Կարապետյանի գալով թատրոնում իրադրությունը կնորմալանա, կբարելավի ինչպես ստեղծագործական, այնպես էլ վարչական կյանքը, և այդ ամենը թույլ կտա քննարկելու թատրոնի գործունեությունը և հետագա հաջողությունները, այլ ոչ թե դրանց հետ կապ չունեցող կադրային որոշումներն ու վեճերը»,- ասել է ՌԴ մշակույթի նախարարի տեղակալ Ալեքսանդր Ժուրավսկին:
Մշակույթի նախարարությունում նշել են, որ Ա. Կարապետյանը «փորձառու մենեջեր է, ով պրոֆեսիոնալ դիրիժորական ունակությունները համատեղում է վարչական հմտություններով»: Նրա թեկնածությունը ներկայացվել է ՌԴ մշակույթի նախարարին կից թատերական խորհրդի կողմից:
Արա Կարապետյանը ծնվել է 1969 թվականին Երևանում: Ավարտել է Սանկտ Պետերբուրգիի Ռիմսկի-Կորսակովի անվան կոնսերվատորիան (օպերային- սիմֆոնիկ դիրիժորության բաժին): 1992 թվականից սկսած տարբեր թատրոններում աշխատել է որպես դիրիժոր:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում