Մենք շահագրգռված ենք ներմուծել հայկական մրցունակ ապրանքներ. Իրաքի գյուղատնտեսության նախարար
«Մենք պետք է մաքսիմալ քայլեր ձեռնարկենք՝ երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալների աճ ապահովելու համար, քանի որ դրա համար մեծ ներուժ ունենք»,- այս մասին նշել է վարչապետ Կարեն Կարապետյան՝ այսօր կառավարությունում հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, Իրաքի գյուղատնտեսության նախարար Ֆալահ Հասան Զիդան ալ-Լուհայիբիի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը։
Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ վարչապետը կարևորել է Իրաքի հետ հարաբերությունների շարունակական զարգացումը և վստահություն հայտնել, որ Երևանում տեղի ունեցած հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի նիստը կնպաստի երկկողմ կապերի սերտացմանն ու ամրապնդմանը: Կարեն Կարապետյանը հեռանկարային է համարել գյուղատնտեսության, էներգետիկայի, զբոսաշրջության, կրթության ոլորտներում համագործակցությունը:
«Մենք շահագրգռված ենք ներմուծել հայկական մրցունակ և որակյալ գյուղատնտեսական և այլ ապրանքներ: Իրաքն ունի էելկտրաէներգիայի պակաս, և մենք կարող ենք քննարկել նաև Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի արտահանման հարցը»,- ասել է միջկառավարական հանձնաժողովի իրաքյան կողմի համանախագահ Ֆալահ Հասան Զիդան ալ-Լուհայիբին։
Նա կարևորել է նաև զբոսաշրջության ոլորտում համագործակցությունն ու իրաքցի ուսանողների՝ հայաստանյան բուհերում ուսում ստանալու համար բարենպաստ պայմանների ստեղծման հարցը: Այդ առումով Ֆալահ Հասան Զիդան ալ-Լուհայիբին անհրաժեշտ է համարել դիտարկել վիզային ռեժիմի դյուրացման հնարավորությունները:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում