Քննարկվել է «ՀՀ ռազմարդյունաբերական համալիրի զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագիծը
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական հանձնաժողովի նիստը, որի ընթացքում քննարկվել է «ՀՀ ռազմարդյունաբերական համալիրի զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագիծը:
Կառավարության տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ վարչապետը նշել է, որ նախագիծն իր տեսակի մեջ առաջինն է նորանկախ Հայաստանի պատմության մեջ և կարևոր նշանակություն ունի մեր երկրի ռազմական անվտանգության ապահովման գործում
Նախագիծը հանձնաժողովի անդամների քննարկմանն է ներկայացրել Պաշտպանության նախարարի տեղակալ, ռազմարդյունաբերական պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան