Քաղաքագետ. Կարծում եմ՝ աշխարհին ապացուցեցինք, որ հարաբերությունները կարգավորել պատրաստ ենք
Միջազգային իրավունքի և միջազգային հարաբերությունների մասնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՄԱԿ-ում ՀՀ նախագահի՝ հայ-թուրքական արձանագրությունների մասին հայտարարության արձագանքին:
«Սերժ Սարգսյանի ՄԱԿ-ի ելույթից անցավ 6 օր։ Թուրքիան որևէ կերպ չպատասխանեց արձանագրությունների վերաբերյալ Սարգսյանի հայտարարությանը։ Կարծում եմ՝ թուրքերը ոչինչ չունեն ասելու և չեն էլ ասելու։
Ավարտվին է մոտենում ֆուտբոլային դիվանագիտության երկրորդ խաղակեսը, իսկ գնդակը այդպես էլ մնաց Թուրքիայի կիսադաշտում։ Կարծում եմ՝ մենք աշխարհին ապացուցեցինք, որ հարաբերությունները կարգավորել պատրաստ ենք, և եթե նույնիսկ այդ գործընթացից միայն դա ստացանք, ապա այսքանն էլ հերիք է»,-գրել է միջազգային իրավունքի մասնագետը:
Հարակից հրապարակումներ`
- Սերժ Սարգսյանի՝ հայ-թուրքական արձանագրությունների մասին ելույթը շատ տրամաբանական և սպասված էր. թուրքագետ
- Թուրքագետ. Հայ-թուրքական արձանագրությունների գործընթացից Հայաստանը դուրս է գալիս որպես շահող
- Քաղաքագետ. Նախագահի ելույթը համարում եմ ՀՀ ռազմական դիվանագիտության ակտիվացման հերթական ինդիկատոր
- Դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը հայ-թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ. Նախագահ
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում