Ինչ արդյունք ակնկալում ենք, այդ արդյունքին հասնելու ենք. Էդմոն Մարուքյան
Հայաստանյան ներքաղաքական կյանքում ներկա դրությամբ քննարկվող ավելի կարևոր թեմա չկա, քան «Ելք» խմբակցության՝ Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ի ն դադարեցնելու մասին նախագիծը: Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը։
«Ամբողջ Հայաստանն ակտիվորեն քննարկում է մեր կողմից ներկայացված նախագիծը։ Խոսքը վերաբերում է փորձագիտական, քաղաքական, քաղաքացիական և լրագրողական դաշտերին։ Այնպես որ, մենք ակտիվ քննարկումների հասել ենք։ Ինչ վերաբերում է խորհրդարանի ներսում կայանալիք քննարկումներին, ապա, վստահ եմ, որ Ազգային ժողովում ևս դրանք լինելու են շատ ակտիվ»,- ընդգծեց պատգամավորը։
Էդմոն Մարուքյանը շեշտեց՝ «Ելք» խմբակցության ակնկալիքն այն է, որ նախաձեռնությունն ԱԺ-ի կողմից ընդունվի, իսկ մինչ ընդունվելը՝ ստեղծվի հանձնաժողով, որը կքննարկի նախաձեռնությանն առնչվող հարցեր։
«Մենք քաղաքական գործընթաց ենք սկսել, և այն չի կարող անհաջող ավարտվել։ Սա մի գործընթաց է, որտեղ սպասելու տեղ չունենք։ Մենք սկսել ենք գործընթաց, որն իր հունով գնում է։ Ինչ արդյունք ակնկալում ենք, այդ արդյունքին հասնելու ենք»,- ամփոփեց մեր զրուցակիցը։
Հիշեցնենք, որ վաղը՝ սեպտեմբերի 27-ին ՀՀ Աժ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հերթական նիստում կքննարկվի «Ելք» խմբակցության՝ Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ի հետ դադարեցնելու մասին նախագիծը:
Հայաստանի Հանրապետության մասով Եվրասիական Տնտեսական Միության պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու հարցով հիմնական զեկուցողը «Ելք» խմբակցության պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն է, իսկ հարակից զեկուցողն արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանը:
Հարակից հրապարակումներ`
- «Ելք»-ի նախաձեռնությունը շոուի նման մի բան է. Վահրամ Բաղդասարյան
- «Ելք»-ի նախաձեռնությունը բխում է ժողովրդի, ոչ թե իշխանության շահերից. Գագիկ Մելիքյան
- «Ելքի» ծրագիրը կքննարկենք. Մելքումյան
- Եթե ԵԱՏՄ-ին այլընտրանք կա, «Ելքը» պետք է համակողմանի ներկայացնի այն. Միքայել Մեքումյան
- Հայաստանն օր առաջ պետք է լքի ԵԱՏՄ-ն. Մանե Թանդիլյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին