Սամվել Բաբայանն առաջիկայում ստորագրությամբ ազատ կարձակվի. «Ժամանակ»
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ «Իգլայի» գործով նոր զարգացումներ են սպասվում։ Ըստ տեղեկությունների՝ Հայաստանի իշխանությունները որոշել են, որ Սամվել Բաբայանը որևէ վտանգ այլևս չի ներկայացնում, և Արցախի ՊԲ նախկին հրամանատարը առաջիկայում ստորագրությամբ ազատ կարձակվի։ Եթե համաձայնությունը հնարավոր լինի կայացնել բոլոր կողմերի, այդ թվում՝ Սամվել Բաբայանի հետ, և նա սկզբից ստորագրությամբ, ապա դատավճռից հետո խոստանա, որ մեկնելու է Հայաստանից, ուրեմն առաջիկա շաբաթներին Սամվել Բաբայանը կարող է ազատ արձակվել։
«Նշենք, որ կալանավորումից մինչ օրս Սամվել Բաբայանը իրեն քաղբանտարկյալ չի համարում»,-գրել է թերթը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան