Իրաքյան Քուրդիստանի հանրաքվեի առաջին արդյունքները
Իրաքյան Քուրդիաստանում հանրաքվեի մասնակիցների ավելի քան 93 տոկոսը կողմ է քվեարկել տարածաշրջանի անկախությանը, ինչի մասին վկայում է 282 հազար ձայների հաշվարկը (քվեարկողների մոտ 9 տոկոսը): Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին հայտնել է Քուրդիաստանի հանրաքվեի և ընտրական Բարձրագույն անկախ հանձնաժողովը:
Հանձնաժողովի նախագահը հայտնել է, որ անկախությանը դեմ քվեարկել է ընտրողների 6,71 տոկոսը: Նա նշել է, որ արդյունքները կարող են փոխվել, քանի որ հաշվարկը շարունակվում է: Պաշտոնական տվյալները կլինեն հինգշաբթի:
Վերջին տվյալների համաձայն, հանրաքվին մասնակցել է շուրջ 3,3 միլիոն մարդ, մասնակցությունը կազմել է 72,16 տոկոս: Քվեարկելու իրավունք է ունեցել 5,2 միլիոն մարդ:
Հարակից հրապարակումներ`
- Իրանը չի սրի պաշտոնական Բաղդադի և Իրաքյան Քուրդիստանի իշխանությունների հետ հարաբերությունները. իրանագետ
- Բարզանի. Մենք պատրաստ ենք անկախության դիմաց վճարել
- Իրան. Չպետք է թույլ տալ, որ Իրաքի Քրդստանն ու Իրանի Քրդստանը նմանվեն արևելյան և արևմտյան Բեռլինին
- Իրաքյան Քուրդիստանում մեկնարկել է անկախության հանրաքվեն
- Բարզանին անգամ արյունահեղության գնով պատրաստ է հանրաքվե անցկացնել. թուրքագետ
- Արամ Սարգսյանը՝ Իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեի դիտորդ
- Իրաքյան Քուրդիստանը հայտարարել է հանրաքվեի ամսաթիվը տեղափոխելու պատրաստակամության մասին
- Իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեի հետ կապված ՀՀ-ն բավական զգույշ դիրքորոշում ունի. Վ.Պետրոսյան
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան