Կարեն Ասլանյան. Կլայպեդա մեկնել էի ոսկե մեդալի հետևից
«Մրցաշարը հաջող ստացվեց, բայց ոչինչ հեշտ չի լինում: Մարզիչների հետ ճիշտ մարտավարություն ընտրեցինք, ինչը կարողացա գորգի վրա իրականացնել»,- «Զվարթնոց» օդանավակայանում ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասել է հունահռոմեական ըմբշամարտի բանակայինների աշխարհի չեմպիոն Կարեն Ասլանյանը (66 կգ):
«Եզրափակչի ճանապարհին հաղթեցի կորեացի և ադրբեջանցի ըմբիշներին, իսկ որոշիչ գոտեմարտում՝ 2014 եւ 2016 թթ. Ռուսաստանի չեմպիոն Ալեքսանդր Կիյանկինին: Ուրախ եմ, որ կարողացա հավաքվել աշխարհի առաջնությունից հետո, որտեղ զգում էի, որ պատրաստ եմ մրցանակային տեղ զբաղեցնել:Մարզիչների հետ մենք ճիշտ եզրակացություններ արեցինք, ինչը հիմա օգնեց հաջողության հասնել»,- նշել է Կարեն Ասլանյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան