Մեծամորի պեղումներին նվիրված գիտաժողով կանցկացվի
«Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում վաղը կմեկնարկի «Մեծամորյան ընթերցումներ I» խորագրով միջազգային գիտաժողովը` նվիրված Հին Մերձավոր Արևելքի բրոնզի-երկաթի պարբերաշրջանների ամենանշանավոր հնագիտական հուշարձաններից մեկի՝ Մեծամորի 2016 թ. դաշտային հետազոտությունների և պեղումների արդյունքներին:
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հաղորդմամբ, մասնակցության հայտ են ներկայացրել Լեհաստանի, Հունգարիայի, Ռուսաստանի Դաշնության, Իտալիայի, Իրանի, Վրաստանի և Հայաստանի շուրջ 30 մասնագետներ:
Գիտաժողովի երկրորդ օրը` սեպտեմբերի 28-ին, նախանշված է հայ-լեհական հնագիտական միջազգային արշավախմբի լեհական կողմի կազմակերպած և ոլորտին վերաբերող և «Լեհերը Մետքասի ճանապարհին. հետազոտողներ, բացահայտողներ, լրագրողներ» խորագիրը կրող դիտարժան վահանակների ժամանակավոր ցուցադրության բացումը:
Այն իրենց ներկայությամբ կպատվեն Լեհաստանի արտաքին գործերի նախարարության, հյուպատոսական և արևելյան քաղաքականության հարցերով փոխնախարար Բարտոշ Չիխոցկին, Լեհաստանի արտաքին գործերի նախարարության Արևելյան դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Ռաֆալ Պոբորսկին, Հարավային Կովկասի հարցերով բաժնի պետ Պիոտր Կոնովրոցկին և Երևանում Լեհաստանի Հանրապետության դեսպանության ներկայացուցիչներ:
Նրանք կծանոթանան նաև հայ-լեհական արշավախմբի կողմից այս օրերին Մեծամորի հնավայրում իրականացվող հնագիտական աշխատանքներին:
Հարակից հրապարակումներ`
- Մեծամոր հնավայրում հնագետները հետաքրքիր գտածոներ են հայտնաբերել
- Լեհ հնագետները նկարահանել-սկանավորել են Մեծամորի հնավայրի տարածքը
- Մեծամորն այսօր Մերձավոր Արևելքի ամենաբարձր չափանիշներն ունեցող հուշարձաններից է. հնագետ
- Մեծամորի երկու հատվածում այս տարի պեղումներ են իրականացվելու
- Մեծամորի հնագիտական պեղումների ընթացքում գտնված կարասներից երկուսը վերականգնվում են
- «Մեծամոր. կեսդարյա պեղումների տարեգրություն». Միջազգային գիտաժողով՝ Երևանում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան