
CLAAS ընկերությունը հետարքրված է «Մեղրի» ԱՏԳ-ում գործունեություն ծավալելու
Գյուղտեխնիկայի արտադրություն իրականացնող աշխարհում առաջատար «CLAAS» ընկերության ներկայացուցիչները Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին հայտնել են, որ հետաքրքրված են «Մեղրի» ազատ տնտեսական գոտու ընձեռած հնարավորություններով։
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության փոխանցմամբ, նախարար Սուրեն Կարայանը գործարարներին ներկայացրել է, թե ինչ արտոնություններ և հնարավորություններ են բացվելու Ազատ տնտեսական գոտում գործող տնտեսվարողների համար։
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը տեղեկացրել է նաև «Մեղրի» և «Արաս» ԱՏԳ-ների միջև համագործակցության հեռանկարի վերաբերյալ։
«CLAAS»-ի ներկայացուցիչները նախարարի հետ քննարկել են նաև հայաստանյան շուկայում ընկերության ներկայության և գործունեության ընդլայնմանն առնչվող հարցեր։