Ես լավատես եմ և ուշ թե շուտ շատ փակ ճանապարհներ կբացվեն. Վահան Մարտիրոսյան
«Ես լավատես եմ և վստահ, որ ուշ թե շուտ ոչ միայն Վրաստանով, այլև այլ ուղղություններով անցնող շատ փակ ճանապարհներ կբացվեն, քանի որ ժողովուրդները շփման կարիք, անհրաժեշտություն ունեն»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն՝ անդրադառնալով աբխազական ճանապարհի բացման հնարավորությունների մասին հարցին:
Նախարարը հույս հայտնեց, որ այդ խնդիրը հնարավորինս շուտ կլուծվի:
Անդրադառնալով ձմռան ամիսներին Վերին Լարսում առաջացող խնդիրներին՝ Վահան Մարտիրոսյանը նշեց, որ վրացական կողմն ավելացրել է ճանապարհը ձյունից մաքրող տեխնիկայի թիվը:
«Վերջերս հանդիպել եմ Վրաստանի ճանապարհային ընկերության տնօրենի հետ: Նա վստահեցրել է, որ ձյուն մաքրող տեխնիկան ավելացրել են: Բացի այդ, արդեն նախագծային աշխատանքներ են տարվում Վերին Լարսի հատվածում նոր թունելի կառուցման ուղղությամբ: Շինաշխատանքները սկսվեն հաջորդ տարվանից և կտևեն մոտ երեք տարի»,- ասաց Վահան Մարտիրոսյանը:
Հարակից հրապարակումներ`
- Հոկտեմբերի առաջին տասնօրյակում 7 կամուրջներից 3-ը կհանձնվեն շահագործման. Վահան Մարտիրոսյան
- Վահան Մարտիրոսյանն ամփոփում է պաշտոնավարման մեկ տարին
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին