Քամերոնը սկսել է «Ավատար»-ի շարունակության նկարահանումները
Ռեժիսոր Ջեյմս Քամերոնը սկսել է «Ավատար» ֆիլմի շարունակության նկարահանումները: Լենտա.ռու-ն, հղում անելով Deadline-ին, գրում է, որ կինեմատոգրաֆիստը սկսում է հաջորդաբար աշխատել երկրորդ, երրորդ, չորրորդ և հինգերորդ մասերի վրա, ընդհանուր բյուջեն կազմում է ավելի քան միլիարդ դոլար: Առաջին թողարկման մասին հաղորդագրությունը նախատեսվում է 2020 թվականի դեկտեմբերի 18-ին, հաջորդ մասի պրեմիերան՝ 2021-ի դեկտեմբերին, չորրորդ և հինգերորդ մասերի՝ համապատասխանաբար 2024-ին և 2025-ին:
Նշվում է, որ նախագիծը կլինի կինեմատոգրաֆիայի պատմության մեջ ամենաթանկերից մեկը՝ հաշվի առնելով բոլոր չորս մասերի բյուջեն:
2016-ի ապրիլին Քամերոնը հայտարարել էր, որ սկսել է «Ավատար»-ի բոլոր չորս մասերի նկարահանումները միաժամանակ: Ակնկալվում էր, որ դրանց տևողությունը ընդհանուր կկազմի ութ ժամ: Ֆիլմերի էկրան բարձրանալու ժամկետը մի քանի անգամ հետաձգվել է:
«Ավատար»-ի առաջին մասը 2009-ին է էկրան բարձրացել: Այն արժանացել է երեք «Օսկար»-ի՝ «Լավագույն օպերատորական աշխատանք», «Լավագույն դեկորացիաներ», «Լավագույն վիզուալ էֆֆեկտներ» անվանակարգերում: