«Բռնությունը փոխարինենք սիրով»
Թումանյանի թանգարանում մեկնարկեց «Բռնությունը փոխարինենք սիրով» երեխաների հանդեպ բռնության վերացմանն ուղղված հնգամյա արշավը, որը նպատակ ունի կանխարգելելու Հայաստանում երեխայի բռնությունը:
Համաձայն Հայաստանի ժողովրդագրության և առողջության հարցերի հետազոտության (2015-16 թթ.)՝ 1-14 տարեկան տասը երեխայից յոթը հետազոտությանը նախորդող 30 օրերի ընթացքում ենթարկվել է հոգեբանական կամ ֆիզիկական որևէ պատժի: Հոգեբանական ագրեսիան ավելի տարածված է, քան ֆիզիկականը: Երեխաների երկու երրորդից ավելին (65 տոկոս) ենթարկվել է հոգեբանական ագրեսիայի, իսկ 38 տոկոսը՝ ֆիզիկական պատժի որևէ տեսակի:
Վորլդ Վիժն Հայաստանի հաղորդակցության բաժնի փոխանցմամբ, արշավի նախաձեռնող խմբի կազմում են Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվող խոշոր կազմակերպություններ և կառույցներ՝ Վորլդ Վիժն Հայաստանը, ՅՈՒՆԻՍԵՖ-ը, «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլի» հայաստանյան ներկայացուցչությունը, ՍՕՍ մանկական գյուղեր-Հայաստանը, Հայաստանի մանուկներ հիմնադրամը, Երեխաների պաշտպանության ցանցը, Հայ օգնության ֆոնդի «Երեխաների աջակցության կենտրոն»-ը, «Ընտանիք և համայնք» ՀԿ-ն, Քաղաքացիական հասարակության ինստիտուտը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան