Շտապօգնության ծառայությունները վճարովի դարձնելու հարց առողջապահության նախարարության օրակարգում չկա. Սամվել Մարգարյան
Հայաստանում շտապօգնության ծառայությունը վճարովի դարձնելու հարց չկա Առողջապահության նախարարության օրակարգում: Այս մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առաողջապահության նախարարի տեղակալ Սամվել Մարգարյանը:
Նրա խոսքերով՝ այդ հայտարարությունները խոսակցության մակարդակում են, փաստաթղթային որևէ գործընթաց նախատեսված չէ: «Օրակարգում չկա, դրա դեղատոմսը դեռ ոչ մեկ չի գտել», - նշեց փոխնախարարը:
Սամվել Մարգարյանի միաժամանակ նշեց, որ իրականում կա մտահոգություն, մասնավորապես, երբ վերլուծում են կանչերի վիճակագրությունը, ապա տեսնում են, որ կանչերի 65 տոկոսը չեն մտնում շտապօգնության չափոփորոշիչի մեջ:
Նշենք, որ օրերս իր հարցազրույցներից մեկում այդ մասին խոսել է ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը՝ բերելով Իսրայելի օրինակը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները