Բակո Սահակյանը բարձր է գնահատել «Սատար Ղարաբաղին» կազմակերպության գործունեությունը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը այսօր ընդունել է «Սատար Ղարաբաղին» միության մի խումբ անդամների՝ կազմակերպության նախագահ Մարալ Ասադուրյանի գլխավորությամբ:
ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են միության հետ փոխգործակցությանը վերաբերող հարցեր:
Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել «Սատար Ղարաբաղին» կազմակերպության գործունեությունը Ֆրանսիայում, ինչը կարեւոր է նաև Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման տեսանկյունից: