Սըր Ալան Դանքընի. Միացյալ Թագավորությունը դուրս է գալիս ԵՄ-ից, բայց ոչ երբեք Եվրոպայից
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն ընդունել է Միացյալ Թագավորության արտաքին գործերի և համագործակցության նախարարության Եվրոպայի և Ամերիկաների նախարար Սըր Ալան Դանքընին:
Խորհրդարանի ղեկավարը նշել է, որ Հայաստանն անցել է խորհրդարանական կառավարման համակարգի և այդ հարցում լավագույն փորձ է հանդիսացել նաև Մեծ Բրիտանիայի անցած ճանապարհը:
ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, Արա Բաբլոյանը, ընդգծելով Միացյալ Թագավորության դեսպանության հետ նպաստավոր համագործակցությունը, կարևորել է դեսպանի կողմից Հայաստանում իրականացվող նախաձեռնությունները, անդրադարձել հատկապես ՀՀ Ազգային ժողովի կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրի արդյունավետությանը:
Սըր Ալան Դանքընը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, կարևորել է երկու երկրների միջև առկա համագործակցությունը, խորհրդարանականների ակտիվ շփումներն ու փորձի փոխանակումը: Նա նշել է, որ Միացյալ Թագավորությունը դուրս է գալիս Եվրոպական միությունից, բայց ոչ երբեք Եվրոպայից:
Հարակից հրապարակումներ`
- Մեծ Բրիտանիան սատարում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին. Ալան Դանքըն
- Անցումը խորհրդարանական համակարգին երբեմն երկար և բարդ գործընթաց է. Սըր Ալան Դանքըն
- Մենք վստահ ենք, որ մեր համագործակցությունն էլ ավելի խորացնելու հնարավորություններ կան. Ալան Դանքն
- Հայաստան կայցելի Միացյալ Թագավորության Եվրոպայի և Ամերիկաների հարցերով պետնախարարը
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են