Ամերիկայի hայկական hամագումարը ողջունում է Իրաքյան Քուրդստանի անկախության հանրաքվեի կայացումը
Ամերիկայի hայկական hամագումարը (Համագումար) ողջունում է Իրաքյան Քուրդստանի անկախության հանրաքվեի կայացումը և դրա արդյունքները, ըստ որոնց ժողովուրդը քվեարկել է հյուսիսային Իրաքի երեք նահանգների՝ ինքնիշխան Իրաքյան Քուրդստանի մաս դառնալու համար: Այս մասին հաղորդագրություն է տարածել Համագումարը։
«Իրաքը սերնդեսերունդ քայքայված է պատերազմներից, և Իրաքյան Քուրդստանի ժողովրդի ազատ կամքի այս խաղաղ դրսևորումը պետք է հարգվի որպես մարդու հիմնարար իրավունք՝ օգնելու ավելի լավ ապագա կերտել քրդերի և տարածաշրջանի մյուս բոլոր խմբերի, այդ թվում՝ քրիստոնյա ու այլ փոքրամասնությունների համար», - հայտարարել են Համագումարի համանախագահներ Էնթոնի Բարսամյանը և Վան Գրիգորյանը:
Rudaw լրատվականին Դուհոք նահանգային խորհրդի հայ անդամ Իշխան Միլքոնը հայտնել է. «Մենք և՛ Քուրդստանի խորհրդարանում տեղ ունենք, և՛ Դուհոքի նահանգային խորհրդում։ Քուրդիստանում մենք սակավաթիվ ենք, բայց փառք Աստծո, մեր իրավունքները մեծամասամբ տրված են մեզ
Հարակից հրապարակումներ`
- Իրաքի վարչապետը պահանջում է չեղարկել Քուրդիստանի անկախության հանրաքվեն
- Արցախի ԱԳՆ-ն ողջունել է Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեի անցկացումը
- Լարիսա Ալավերդյան. Իրաքյան Քուրդիստանի ժողովուրդն ու իշխանությունը իմաստուն քայլ են կատարում
- Էրդողանն Իրաքյան Քուրդիստանին սպառնացել է ռազմական օպերացիայով
- Հայաստանը չպետք է ակտիվ քայլեր ձեռնարկի Իրաքյան Քուրդիստանի ճանաչման ուղղությամբ. Ռուբեն Մեհրաբյան
- Իրաքյան Քուրդիստանի հանրաքվեի առաջին արդյունքները
- Իրանը չի սրի պաշտոնական Բաղդադի և Իրաքյան Քուրդիստանի իշխանությունների հետ հարաբերությունները. իրանագետ
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան