Եռանախագահները գալիս են տարածաշրջան՝ նախապատրաստելու նախագահների հանդիպումը. Է.Նալբանդյան
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին Հայաստանում սպասում ենք հոկտեմբերի առաջին կեսին: Նրանք գալիս են նախապատրաստելու նախագահների հանդիպումը»,- Երևանում Միացյալ Թագավորության Եվրոպայի և Ամերիկաների հարցերով պետնախարար Ալեն Դանքնի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Նա նշեց, որ Նյու Յորքում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները եռանախագահների հետ խոսել են նախագահների մակարդակով մոտակա ժամանակներում հանդիպման կազմակերպման, եռանախագահների տարածաշրջան այցելության վերաբերյալ:
«Այլ հարցերի շուրջ, ինչ-որ առաջարկների շուրջ քննարկում չի եղել: Միայն Ադրբեջանում կարող են ասել, թե ինչ առաջարկներ են գրգռել Ադրբեջանի հետաքրքրությունը»,- ասաց Է.Նալբանդյանը՝ պատասխանելով հարցին, թե Նյու Յորքի հանդիպումից հետո ադրբեջանական կողմը հայտարարել է, որ աջակցում է համանախագահների ինչ-որ հետաքրքրի առաջարկումների, ինչի՞ մասին է խոսքը:
Հարակից հրապարակումներ`
- Համանախագահների տարածաշրջանային այցի պայմանավորվածությունը խոսուն հանգամանք է. Սուրեն Սարգսյան
- Համանախագահները տարածաշրջան կգան հոկտեմբերի սկզբին
- ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են առաջիկայում նախագահների հանդիպման կազմակերպման հետ կապված հարցեր
- Նյու Յորքում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին