«Ակնկալում ենք, որ Իրաքի և Իրաքյան Քուրդիստանի իշխանությունները հնարավորություններ կգտնեն լուծելու առկա հարցերը»
«Մենք ակնկալում ենք, որ Իրաքի Հանրապետության իշխանությունները և նաև Իրաքյան Քուրդիստանի տարածաշրջանային իշխանությունները կխուսափեն լարվածությունից և հնարավորություններ կգտնեն լուծելու առկա հարցերը», - Երևանում Միացյալ Թագավորության Եվրոպայի և Ամերիկաների հարցերով պետնախարար Ալեն Դանքնի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Պատասխանելով հարցին, թե ո՞րն է Հայաստանի դիրքորոշուոմը այդ հանրաքվեի հետ կապված՝ ողջունո՞ւմ է, ի՞նչ կարող եք ասել, նախարարը նշեց. «Արդեն պատասխանել եմ, ավելացնելու բան չունեմ այս պահին»:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին Իրաքյան Քուրդիաստանում անցկացվել է հանրաքվե արածաշրջանի անկախությանը հարցի վերաբերյալ: Մասնակիցների ավելի քան 93 տոկոսը կողմ էր քվեարկել:
Հարակից հրապարակումներ`
- Քուրդիստանը պատրաստ է Իրաքի հետ խաղաղ բանակցությունների
- Իրաքի վարչապետը պահանջում է չեղարկել Քուրդիստանի անկախության հանրաքվեն
- Լարիսա Ալավերդյան. Իրաքյան Քուրդիստանի ժողովուրդն ու իշխանությունը իմաստուն քայլ են կատարում
- Էրդողանն Իրաքյան Քուրդիստանին սպառնացել է ռազմական օպերացիայով
- Քուրդիստանի սահմանին Թուրքիայի զորավարժություններին միացել է Իրաքի բանակը
- Հայաստանը չպետք է ակտիվ քայլեր ձեռնարկի Իրաքյան Քուրդիստանի ճանաչման ուղղությամբ. Ռուբեն Մեհրաբյան
- Իրաքյան Քուրդիստանի հանրաքվեի առաջին արդյունքները
- Իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեի հետ կապված ՀՀ-ն բավական զգույշ դիրքորոշում ունի. Վ.Պետրոսյան