Լարիսա Ալավերդյան. Իրաքյան Քուրդիստանի ժողովուրդն ու իշխանությունը իմաստուն քայլ են կատարում
Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեից անմիջապես հետո իշխանությունն ու ժողովուրդը չի պահանջում անկախություն: «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը դա իմաստուն քայլ է համարում:
«Ճիշտ է, նրանք չեն ունեցել պետականություն, բայց այսօր ավելի քաղաքակիրթ են մտնում այդ դաշտ, քան նրանք, ովքեր այսօր ընդհանրապես մերժում են այդ հանրաքվեն»,-ասաց նա:
Ալավերդյանն ասաց՝ Հայաստանում շահագրռգված չեն, որ տարածաշրջանում լինեն ֆորսմաժորային իրավիճակներ, ցանկալի է, որ լսվի քրդերի հավասարկշռված ձայնը:
«Սպառնալիքների, չբանակցելու մասին հայտարարությունները տանում են զինված կոնֆլիկտ: Ես ցանկանում եմ, որ այստեղ խոսի իմաստությունը, երկու ազգերի մշակույթը»,-ասաց նա:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա համեմատություն արեց Արցախի ու Իրաքյան Քրդստանի հանրաքվեների միջև, ասեց՝ չկան նմանություններ:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
- Անկախացումից հետո պայթյունավտանգ իրավիճակը քիչ հավանական է. քրդագետ
- Էրդողանն Իրաքյան Քուրդիստանին սպառնացել է ռազմական օպերացիայով
- Հայաստանը չպետք է ակտիվ քայլեր ձեռնարկի Իրաքյան Քուրդիստանի ճանաչման ուղղությամբ. Ռուբեն Մեհրաբյան
- Իրաքյան Քուրդիստանի հանրաքվեի առաջին արդյունքները
- Իրանը չի սրի պաշտոնական Բաղդադի և Իրաքյան Քուրդիստանի իշխանությունների հետ հարաբերությունները. իրանագետ