Հերացի փողոցում բեռնատար է շրջվել
Սեպտեմբերի 27-ին, ժամը 06:13-ին ՀՀ ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հերացի փողոցում՝ թունելի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բեռնատարը շրջվել է, կա տուժած, առկա է վառելիքի արտահոսք. անհարժեշտ է փրկարարների օգնությունը։
ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ նախնական տվյալներով «Volvo» մակնիշի կցորդիչով բեռնատարը Հերացի և Կորյունի փողոցների խաչմերուկի մոտակայքում բախվել է թունելի պատին, ինչի հետևանքով վարորդ՝ 1972 թ. ծնված Ա. Ա.-ը տեղում զոհվել է:
Փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել Ա.Ա.-ի դին: Դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Ի դեպ, այս պահին Մյասնիկյան պողոտայում բավականին մեծ խցանում է առաջացել, ենթադրաբար, միջադեպի հետ կապված։
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում