«Մի բռնաբարեք իրավունքը», «Ազատություն Արտուշ Գաբրիելյանին». ՊՊԾ գնդի գրավման գործով նիստը հետաձգվեց
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր պետք է շարունակվեր ՊՊԾ գնդի գրավմանը մասնակցած խմբի 14 անդամների՝ Աշոտ Պետրոսյան, Արայիկ Խանդոյան, Արեգ Կյուրեղյան, Արմեն Բիլյան, Արմեն Լամբարյան, Գագիկ Եղիազարյան, Էդվարդ Գրիգորյան, Մխիթար Ավետիսյան, Պավել Մանուկյան, Սեդրակ Նազարյան, Սմբատ Բարսեղյան, Վարուժան Ավետիսյան, Կարո Եղնուկյան, Խաչատուր Գիչյան, գործով դատական նիստը, սակայն դեռ չսկսված՝ մեկ շաբաթով հետաձգվեց:
Գործում ներգրավված փաստաբաններն ի նշան բողոքի նիստերի դահլիճ ներկայացել էին միանման շապիկներով, որոնց հետևամասում գրված էր՝ «Մի բռնաբարեք իրավունքը», իսկ առջևի՝ «Ազատություն Արտուշ Գաբրիելյանին» և նրա նկարն էր պատկերված (նախագահող դատավոր):
Փաստաբան Երվանդ Վարոսյանն ասաց, որ փորձում են որևէ կերպ ընկալելի դարձնել իրավիճակը պատասխանատու անձանց համար, որպեսզի ի վերջո հասկանան, այն, ինչ անում են փաստաբանների հանդեպ դատարան մտնելուց, անելու բան չէ:
«Դա իրավունքից չի բխում, դա հակաօրինական է: Տարբեր ձևով փորձել ենք հարցը բարձրացնել՝ դատարանի դահլիճում, դատարանից դուրս: Փաստը մնում է փաստ, որ պատասխանատու անձիք չեն ընկալում, թե ինչ են անում, ինչու է դա անօրինական, ինչու չպետք է դա արվի, ինչու է արհեստական խոչընդոտ»,- ասաց փաստաբանը:
Փաստաբան Արա Զաքարյանը հավելեց, որ այս ակցիան կշարունակվի այնքան, մինչև իրենց իրավունքները չսկսեն հարգել, մինչև իրենց համար չստեղծեն անհրաժեշտ հնարավորություն, պայմաններ, որ իրենք կարողանան նորմալ ձևով իրականացնեն իրենց պաշտպանյալների պաշտպանությունը:
«Մենք այսօր չենք կարողանում պայուսակներով մուտք գործել նիստերի դահլիճ, համակարգիչ բերել: Այսինքն ամեն ինչ արվում է, որպեսզի մենք չկարողանանք պատշաճ ձևով պաշտպանություն իրականացնել: Բողոքը շարունակվելու է այնքան ժամամակ, մինչև սրա վերջը չտրվի»,- նշեց փաստաբանը:
Հարցին, թե ինչո՞ւ՝ «Ազատություն Արտուշ Գաբրիելյանին», փաստաբան Ինեսա Պետրոսյանն ասաց. «Մեզ համար ակնհայտ է, որ ինքն էլ պատանդ է դարձել այս գործի ձեռքը, իրոք, պետք է ազատվի: Ինքը որպես նախագահող դատավոր չկարողացավ իրականում այս գործերը վարել, չկարողացավ լինել իր դիրքերում: Դա է խնդիրը, որ մենք ուղղակի ցանկանում ենք նրան, որ ազատվի այս գործից: Այս ամիսները ցույց տվեցին, որ պարոն Գաբրիելյանի մոտ չստացվեց»:
Պատասխանելով հարցին, եթե այլ դատավոր լինի, իրավիճակը կփոխվի՞, Պետրոսյանը նշեց. «Հույս ունեմ կլինի այնպիսի դատավոր, ով կղեկավարվի միայն օրենքով, իր խղճով, չի ենթարկվի որևէ անձանց կողմից թելադրանքների: Այդպիսի հույս ունենք»:
Հարցին, թե ինչո՞ւ հետաձգվեց նիստը, փաստաբանն ասաց, հավանաբար, արդեն տեղեկացրել էին դատավորին այս ակցիայի, բողոքի մասին. «Նա երևի չցանկացավ այս իրավիճակում տեսնել մեզ, միանգամից հետաձգել էր»:
Փաստաբան Արայիկ Պապիկյանն էլ նշեց, որ դատական նիստը հետաձգվեց առանց պարզելու՝ արդյոք փաստաբանները ներկայացել են, թե չեն ներկայացել:
«Այսօր նախագահող դատավորը գործի քննությունը հետաձգել է փաստաբանների չներկայանելու պատճառով կամ հիմնավորմամբ: Իմ և իմ շատ գործընկերների վերաբերյալ կարգադրիչների կազմած արձանագրությունները դատավորին չէին հասել: Այսինքն դատավորն առանց մեր ներկայանալու կամ չներկայանալու վերաբերյալ հավաստի տեղեկություն ունենալու, զննության վերաբերյալ արձանագրություններն առանց ստանալու, ինքը որոշում է կայացրել, իբրև թե չենք ներկայացել դատական նիստին: Սա մի բան է փաստում, որ դատարանը չի ցանկանում դատը շարունակել և շարունակում է իր ապօրինի գործողությունների շղթան իրականացնել»,- ասաց փաստաբան Պապիկյանը:
Հարակից հրապարակումներ`
- ՊՊԾ գնդի գործով ներգրավված պաշտպանները պահանջագիր են ներկայացրել դատավոր Ա.Գաբրիելյանին
- 15 փաստաբան չի ներկայացել ՊՊԾ գնդի գործով դատական նիստին
- ՊՊԾ գնդի գործով դատավորը նիստը հետաձգեց
- Մեզ ահաբեկում են. ՊՊԾ գնդի գրավման գործով պաշտպան
- Միանշանակ է, որ այս գործը փակուղի եք մտցնում. ՊՊԾ գնդի գործով փաստաբանը՝ դատավորին
- Կմնամ դահլիճում, բայց պաշտպանություն չեմ իրականացնի. ՊՊԾ գնդի գործով հանրային պաշտպան
- Գործադուլի միջոցով փորձում ենք պատկան մարմինների ուշադրությունը հրավիրել խնդրի վրա. Փաստաբան
- Պարզվել է ՊՊԾ գնդի հրամանատարի տեղակալ Հակոբ Մկրտչյանին ծանր մարմնական վնաս պատճառած անձի ինքնությունը
- ՊՊԾ գնդի գրավման գործով դատական սանկցիայի ենթարկվեց միանգամից 9 փաստաբան
- Պաշտպանները բացարկ հայտնեցին ՊՊԾ գրավման գործով դատավոր Արտուշ Գաբրիելյանին
- ՊՊԾ գնդի գրավման գործով դատավորը մերժեց պաշտպանների միջնորդությունը
- «Կկարոտենք ձեզ». ՊՊԾ գնդի գրավման գործով հաջորդ նիստը՝ օգոստոսի 23-ին
- Եթե մարդը մեկին համակրում է, նրա հանդեպ այլ ձև է վարվում. փաստաբանը՝ ՊՊԾ գնդի գործով դատավորին
- ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալը համաձայն չի հանրային պաշտպան ունենալ
- «Ամեն անգամ գալիս ենք այստեղ, որևէ գործողություն չենք կատարում». ՊՊԾ գնդի գործով դատավոր
- ՊՊԾ գնդի գործով փաստաբանները պահանջեցին իրենց պաշտպաններին բերել դատական նիստերի դահլիճ
- ՊՊԾ գնդի գործով պաշտպանները բոյկոտեցին դատական նիստը
- ՊՊԾ գնդի գրավման գործով դատավորն առաջարկեց գնալ արձակուրդ
- ՊՊԾ գնդի գրավման գործով դատական նիստին մասնակից կանանց տարել են ոստիկանություն
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին