Շատ հուզիչ պահ էր ինձ համար. Բրիտանացի նախարար
Միացյալ Թագավորությունը դատապարտել է վայրագություններն ու ջարդերն արդեն հարյուր տարի շարունակ: Երևանում ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց Միացյալ Թագավորության Եվրոպայի և Ամերիկաների հարցերով պետնախարար Ալեն Դանքնը՝ պատասխանելով հարցին, թե չեք կարծում, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը կկանխեր մի շարք հանցագործություններ:
«Ես այսօր գնացի հուշահամալիր, շատ սրտաշարժ, հուզիչ պահ էր ինձ համար», - ասաց նա:
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հավելեց, որ 1915 թվականին մայիսին Մեծ Բրիտանիան Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ համապատասխան հայտարարություն ընդունեցին, որտեղ բնորոշեցին Հայոց ցեղասպանությունը որպես մարդկության դեմ գործած հանցագործություն:
Հարակից հրապարակումներ`
- «Մենք ցանկանում ենք աշխատել Հայաստանի կառավարության հետ, որպեսզի Հայաստանը գրավիչ լինի առևտրի համար»
- Մենք պատրաստ ենք Հայաստանն ընդգրկել Բարեխիղճ կառավարման հիմնադրամի ծրագրերում. Ալան Դանքն
- Եռանախագահները գալիս են տարածաշրջան՝ նախապատրաստելու նախագահների հանդիպումը. Է.Նալբանդյան
- Սըր Ալան Դանքընի. Միացյալ Թագավորությունը դուրս է գալիս ԵՄ-ից, բայց ոչ երբեք Եվրոպայից
- Մեծ Բրիտանիան սատարում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին. Ալան Դանքըն
- Անցումը խորհրդարանական համակարգին երբեմն երկար և բարդ գործընթաց է. Սըր Ալան Դանքըն
- Մենք վստահ ենք, որ մեր համագործակցությունն էլ ավելի խորացնելու հնարավորություններ կան. Ալան Դանքն
- Հայաստան կայցելի Միացյալ Թագավորության Եվրոպայի և Ամերիկաների հարցերով պետնախարարը
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են