Ռուս բլոգերի տպավորությունները՝ Արցախ կատարած այցից
Ռուս բլոգեր Սերգեյ Նովիկովը Հայաստան և Արցախ կատարած այցից հետ հանդես է եկել հրապարակմամբ՝ ներկայացնելով իր տպավորությունները:
«Վերջերս եմ վերադարձալ հերթական՝ հինգերորդ ճանապարհորդությունից Հայաստանով և Ղարաբաղով: Այդ անգամ՝ բլոգ-տուրի շրջանակում՝ տեղաշարժվելով բոլորովին այլ տեմպերով, քան ազատ ճանապարհորդության ժամանակ է»,- գրել է բլոգերը:
Պատմել է, որ սեպտեմբերի կեսերին է այցը եղել, երբ Կովկասում ցերեկային ժամերին ամառվա նման շոգ է, իսկ երեկոյան՝ թարմ օդ, բայց ոչ ցուրտ, լեռներում սկսվում է ոսկե աշունը, այգիները լի են լինում պտուղներով:
«Երեք ամբողջ օր և ավելի քան հազար կիլոմետր՝ Երևանից Ստեփանակերտ ու հակառակը: Դրանցից ավելի քան 300-ը ամենաչճանաչված հանրապետության գլխավոր տեսարժան վայրերով, հյուսիսում գտնվող Դադիվանքից մինչև հարավ՝ Տողի խաղողի այգիներ:
Հնություններ, թանգարաններ, բնություն, մշակութային ավանդույթներ, ամենօրյա կյանք, հանդիպումները հին ծանոթների հետ և նոր ծանոթություններ…:
Ինձ համար անձամբ բոնոս էր՝ Ղարաբաղի որոշ must see, որը ես հետաձգում էի մինչև հաջորդ այցը («ոչ հիմա, դեռ կհասցնեմ»)»,- մասնավորապես գրել է նա:
Բլոգերի ներկայացմամբ, ծրագիրը բավականին հագեցած էր, բայց հաջողված այցելություն էր:
Նա նշել է, որ, ընդհանուր առմամբ, նման այցելություններն արդյունավետ են ցանակացած տարածաշրջանը ներկայացնելու առումով, որտեղ սովոր չեն արտասահմանցի ճանապարհորդների, բայց ամբողջ ուժով ջանում են գրավել նրանց՝ «մեզ մոտ գեղեցիկ է, հետաքրքիր և անվտանգ, միայն եկեք»:
«Բայց, իմ կարծիքով, ԽՍՀՄ նախկին չճանաչված կամ մասամբ ճանաչված տարածքներից միայն Ղարաբաղում կա զբոսաշրջության զարգացման հստակ ծրագիր: Այստեղ հրատարակվում են ուղեցույցներ և մշակվում են երթուղիներ, մասնակցում են միջազգային ցուցահանդեսների, վերանորոգում են ճարտարապետական հուշարձանները, կազմակերպում են լրագրողական և բլոգերների այցելություններ: Մի խոսքով՝ իրական աշխատանք են կատարում»,- գրել է բլոգերը:
Սերգեյ Նովիկովը ներկայացրել է լուսանկարներ Ստեփանակերտից, Շուշիից, Տիգրանակերտից, Հունոտի կիրճից, Ամարասից, Դադիվանքից, Գանձասարից, Նիկոլ Դումանի թանգարանից և այլ վայրերից:
«Այսպիսով՝ blacklistparty2017, ինչպես դա եղել»:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի ու Արցախի անմոռանալի դեմքը
- Լատվացի բլոգեր. Արցախի Հանրապետությունը հիասքանչ տեղ է
- Հենց վաղը տասը երկրից բլոգերների նոր խումբ է գնալու Ղարաբաղ. Էդվարդ Նալբանդյան
- Տոնական Արցախը՝ ի տես աշխարհի
- Արցախի զբոսաշրջության բնագավառը աճ է գրանցել բոլոր ուղղություններով
- Արցախը մի երկիր է, որտեղ զբոսաշրջիկները կարող են ապահով ու անվտանգ զգալ. Հնդիկ քանդակագործ
- Արցախի զբոսաշրջային արդյունքը՝ «Ինտուր Էքսպո 2017» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսում
- Նիկոլ Դումանի տուն-թանգարանը նպաստել է Արցախի զբոսաշրջային ներուժի զարգացմանն ու դիվերսիֆիկացմանը. տնօրեն
- TTG. Հայաստանի և Արցախի զբոսաշրջային գրավչությունները՝ Իտալիայի խոշորագույն ցուցահանդեսում
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում