Քուրդիստանը պատրաստ է Իրաքի հետ խաղաղ բանակցությունների
Իրաքյան Քուրդիստանի կառավարությունը պատրաստ է Իրաքի կառավարության հետ խաղաղ բանակցությունների՝ տարաձայնությունները հարթելու նպատակով։ Այս մասին, «ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ, հայտարարել է Իրաքյան Քուրդիստանի դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Խոշավի Բաբաքրը։
«Մենք պատրաստ ենք բանակցությունների։ Մինչ հանրաքվեն հայտարարվել էր, որ այս գործընթացը բացառապես խաղաղ է։ Մեր կողմից սպառնալիքներ չեն եղել, սպառնալիքներ եղել են իրաքի վարչապետ Աբադիի կողմից»,- ասել է նա։
«Ապագայում մենք կողմ ենք, որ բանակցային սեղանի շուրջ խաղաղ բանակցություններ վարենք, լուծենք տարածքային հավակնությունները»,- հավելել է Բաբաքրը։
Հարակից հրապարակումներ`
- Իրաքի վարչապետը պահանջում է չեղարկել Քուրդիստանի անկախության հանրաքվեն
- Արցախի ԱԳՆ-ն ողջունել է Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեի անցկացումը
- Էրդողանն Իրաքյան Քուրդիստանին սպառնացել է ռազմական օպերացիայով
- Իրաքյան Քուրդիստանի հանրաքվեի առաջին արդյունքները
- Թուրքիայի վարչապետը Իրաքյան Քուրդիստանին կոչ է արել հրաժարվել հանրաքվեից