«Մենք ցանկանում ենք աշխատել Հայաստանի կառավարության հետ, որպեսզի Հայաստանը գրավիչ լինի առևտրի համար»
Միացյալ Թագավորությունն ուզում է առևտուրն ավելացնել Հայաստանում: Երևանում ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց Միացյալ Թագավորության Եվրոպայի և Ամերիկաների հարցերով պետնախարար Ալեն Դանքնը:
«Մի քանի մոտեցումներ, տեսանկյուններ կան: Նախ՝ մենք ցանկանում ենք աշխատել Հայաստանի կառավարության հետ, որպեսզի Հայաստանը գրավիչ լինի առևտրի համար: Ունենալ լավ բիզնես միջավայր, լավ բիզնես կլիմա, այդ պարագայում է, որ ներդրողերը սկսում են գալ: Մի շատ լավ քայլ կա, որը փորձում եք անել՝ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությանը միանալու գործընթացն է: Ակնկալում եք այդ նախաձեռնությանը միանալ մյուս տարի, որը աշխարհին ցույց է տալիս, որ հանքարդյունաբերության ոլորտում Հայաստանը շատ բարձր չափանիշ է ձևակերպել: Այդ պարագայում է, որ աշխարհի ներդրողները որոշում են գնալ կոնկրետ պետություն»,- ասաց նա:
Ալեն Դանքնն ընդգծեց, որ այլ ոլորտներում նույնպես կցանկանային գտնել ուղիներ՝ ավելի շատ բիզնես իրականանցնելու. «Այդ նպատակով էլ հենց առևտրի ներկայացուցիչ ենք նշանակել, ով կգա, կուսումնասիրի ոլորտները»:
Միացյալ Թագավորության Եվրոպայի և Ամերիկաների հարցերով պետնախարարը նաև ասաց, որ Հայաստան է բերել վարչապետ Թերեզա Մեյի բարեմաղթանքը:
«Այս ժամանակներում, երբ բանակցում ենք մեր հեռանալը Եվրամիությունից, կարևոր ուղերձ եմ բերել. հեռանալու ենք Եվրամիությունից, բայց չենք հեռանալու Եվրոպայից, աշխարհից: Մենք շարունակելու ենք լիակատար դերակատարում ունենալ միջազգային բեմահարթակում ՄԱԿ-ի, ՆԱՏՕ-ի, ԵԱՀԿ-ի միջոցով և հատկապես հետաքրքրություն ցուցաբերելու աշխարհի այս տարածաշրջանի նկատմամբ պաշտպանության, անվտանգության և առևտրի հարցերով»:
Հարակից հրապարակումներ`
- Մենք պատրաստ ենք Հայաստանն ընդգրկել Բարեխիղճ կառավարման հիմնադրամի ծրագրերում. Ալան Դանքն
- Սըր Ալան Դանքընի. Միացյալ Թագավորությունը դուրս է գալիս ԵՄ-ից, բայց ոչ երբեք Եվրոպայից
- Մեծ Բրիտանիան սատարում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին. Ալան Դանքըն
- Անցումը խորհրդարանական համակարգին երբեմն երկար և բարդ գործընթաց է. Սըր Ալան Դանքըն
- Մենք վստահ ենք, որ մեր համագործակցությունն էլ ավելի խորացնելու հնարավորություններ կան. Ալան Դանքն
- Հայաստան կայցելի Միացյալ Թագավորության Եվրոպայի և Ամերիկաների հարցերով պետնախարարը
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում