Գուտերեշ. Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը կնպաստի կողմերի միջև վստահության ամրապնդմանը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկն հայտարարել է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Նյու Յորքում վերջերս տեղի ունեցած հանդիպումն ու աջակցություն ցուցաբերում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերին։
«ՄԱԿ գլխավոր քարտուղարը ողջունում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների վերջերս ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի գագաթաժողովի ընթացքում Նյու Յորքում տեղի ունեցած հանդիպումը։ Նա աջակցություն է ցուցաբերում համանախագահների՝ լարվածության դեէսկալացիային և բանակցային գործընթացի վերսկսմանն ուղղված աշխատանքներին։
Գլխավոր քարտուղարը հույս ունի, որ նախագահների մակարդակով նախատեսված հանդիպումը կնպաստի կողմերի միջև վստահության ամրապնդմանն ու անհրաժեշտ քաղաքական կամքի խթանմանը՝ առանցքային հարցերի շուրջ փոխզիջումային լուծումներ գտնելու հարցում»,-նշված է հայտարարության մեջ։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին