Բուլղարահայ նկարիչ Պետիկ Պետրոսյանի արվեստը կներկայացվի ՀԱՊ-ում
Հայաստանի Ազգային պատկերասրահում հոկտեմբերի 4-ին բացվելու է բուլղարահայ նկարիչ Պետիկ Պետրոսյանի (1912-1989 թթ.) «Նավամատույցներ» ցուցահանդեսը:
Ազգային պատկերասրահից Panorama.am-ին տեղեկացրեցին, որ ավելի քան 90 գեղանկարչական ու գրաֆիկական երկերը պատմում են Հայաստանի, Սիլիստրայի, Բալչիկի, Դոբրուջայի գեղատեսիլ վայրերի ու գողտրիկ անկյունների մասին: Ընդգրկված են աշխատանքներ ընտանիքի ու մասնավոր հավաքածուներից, Սոֆիայի քաղաքային պատկերասրահից, Սիլիստրայի, Վառնայի, Տուտրականի, Պազարջիկի, Դոբրիչի, Պլովդիվի պատկերասրահներից, Սիլիստրայի հայկական առաքելական եկեղեցուց, որոնք ներկայացնում են բնանկարներ, քաղաքային ու ծովային տեսարաններ, ինչպես նաև մեկ սրբապատկեր և եկեղեցու զարդապատկերների վերատպություններ:
Ցուցադրությունը կգործի մինչև նոյեմբերի 3-ը:
Լուսանկարները՝ տարբեր աղբյուրներից: