Կարեն Միրզոյանը կնշանակվի ՀՀ-ում Արցախի Հանրապետության ներկայացուցիչ. «Ժամանակ»
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Արցախի նախկին ԱԳ նախարար Կարեն Միրզոյանի համար իր չվերանշանակվելը անակնկալ է եղել։
Թերթի տեղեկություններով՝ վերջինս կադրերի ռեզերվ չի ուղարկի, նոր պաշտոն կստանա։ Կարեն Միրզոյանի աշխատանքից դժգոհություն չկա, պարզապես Բակո Սահակյանի կողմից փորձ է արվել այդ պաշտոնին նշանակել երբեմն քննադատներին և այդպիսով ժողովրդավարության ֆոն ստեղծել Արցախում։ «Չի բացառվում, որ Կարեն Միրզոյանը նշանակվի Հայաստանում Արցախի Հանրապետության ներկայացուցիչ»,-հավելել է թերթը։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները