Հայաստանը ԵԱՏՄ-ում անելիք չունի. Նիկոլ Փաշինյան
«Ելք» դաշինքը շարունակում է համոզված լինել, որ Հայաստանը ԵԱՏՄ-ում անելիք չունի, ավելին, ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամությունը լրջագույն սպառնալիքներ է ստեղծել երկրի ազգային անվտանգությանը: Այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամության դադարեցման նախագծին նվիրված քննարկման ժամանակ այս մասին ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ վերջին երեք տարիները հիմնավորել են դաշինքի բոլոր պնդումները:
Նրա խոսքով, և քաղաքական, և տնտեսական, և ռազմաքաղաքական առումներով ԵԱՏՄ-ի անարդյունավետությունը բազմիցս արդարացվել է: Ըստ Փաշինյանի՝այսօր հանրությունից թաքցվում է այն փաստը, որ անդամակցությունից հետո Հայաստանը առևտրաշրջանառության ծավալների զգալի անկում է գրանցել անգամ Ռուսաստանի հետ: Այս ինչ տնտեսակն միություն է, որտեղ միայն անկումներ են գրանցվում»,- հարց հնչեցրեց բանախոսը:
Նիւկոլ Փաշինյանը միաժամանակ համոզմունք հայտնեց, որ ԵԱՏՄ որոշ գործիչներ ցինիկաբար փորձում են միջամտել ՀՀ ներքին գործերին: «ԵԱՏՄ-ի անդամությունից հետո՝ ապրիլյան պատերազմի օրերին, Հայաստանն Արցախում ունեցել է տարածքային լրջագույն կորուստներ: Շատ լուրջ կասկածներ կան, որ Ադրբեջանն իր այս գործողությունները համաձայնեցրել է ԵԱՏՄ որոշ անդամ-երկրների հետ»,- ասաց բանախոսը:
Քննարկմանը ներկա ԱԺ պատգամավոր Արարատ Զուրաբյան իր հերթին շեշտեց՝ Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամությունը դադարեցնելու հարցին պետք է մոտենալ չափազանց զգուշավոր, քանի որ նախաձեռնված գործընթացն անհետևանք չի անցնելու:
Ի պատասխան՝ նախագծի հիմանական զեկուցողն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Հայաստանն անվտանգության ոլորտում պետք է ԵԱՏՄ-ին այլընտրանքներ փնտրի:
«ԵԱՏՄ անդամակցությամբ մենք ոչ միայն Ռուսաստանի հետ հարաբերություններում ենք տուժել, այլ նաև շատ այլ երկրների: Խոսքը մասնավորապես Իրանի մասին է, որի հետ հարաբերույթյունների վրա ԵԱՀԿ անդամակցությունը բացասական ազդեցություն ունեցավ: Երբ ծանրակշիռ այլընըտրանք կլինի, Ռուսաստանից հայտնի գործընկերները կզանգահարեն ու կասեն՝ «Դուք ո՞վ եք, որ ձեր ռազմավարական շահերն իմանաք»,- ասաց «Ելք» խմբակցության պատգամավորը:
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն ի պատասխան հակադարձեց՝ «Ոչ ոք չի զանգել»: