Շաբաթվա սկզբից ՌԴ չորրորդ տարածաշրջանի ղեկավարն է հրաժարականի մասին հայտնում
Դաղստանի առաջնորդ Ռամազան Աբդուլաթիպովը հայտարարել է, որ մտադիր է հրաժարական տալ:
«Ես հրաժարականի դիմում եմ ներկայացնելու: Ամենայն հավանականությամբ, այսօր»,-«Խոսում է Մոսկվան» ռադիոկայանին տված հացազրույցում ասել է նա:
Հրաժարականի հիմնական պատճառ նշել է տարիքը. «Հրաժարականի պատճառը՝ տարիքն է եկել: 71 տարեկան եմ»:
Նա նաև ասել է, որ մի քանի թեկնածու է առաջարկել այս պաշտոնի համար: Ռամազան Աբդուլաթիպովը ղեկավարում է Դաղստանը 2013 թվականից:
Ռիա նովոստին գրում է, որ նրա հրաժարականը կարող է լինել շաբաթվա սկզբից տարածաշրջանների ղեկավարների չորրորդ պաշտոնանկությունը: Նախօրեին ՌԴ նախագահ Վ. Պուտինը հրամանագիր էր ստորագրել ՌԴ Նիժեգորոդսկի մարզի նահանգապետի ազատման մասին, երկուշաբթի հաստատել էր Սամարայի նահանգապետի հրաժարականը: Այսօր իր հրաժարականի մասին էր հայտնել նաև Կրասնոյարսկի երկրամասի ղեկավարը:
ՌԴ փոխվարչապետը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ ևս մի քանի տարածաշրջանների ղեկավարներ առաջիկայում կարող են լքեն իրենց պաշտոնները: