Մենք պատրաստ ենք Հայաստանն ընդգրկել Բարեխիղճ կառավարման հիմնադրամի ծրագրերում. Ալան Դանքն
«Մենք մեծապես կարևորում ենք երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը՝ վստահ լինելով, որ առկա է մեծ ներուժ՝ տնտեսական համագործակցությունը բարելավելու համար»,- այս մասին այսօր կառավարությունում Միացյալ Թագավորության արտաքին գործերի և համագործակցության նախարարության Եվրոպայի և Ամերիկաների հարցերով նախարար Ալան Դանքնի հետ հանդիպմանը նշել է վարչապետ Կարեն Կարապետյանը։
«Հայաստանը պետք է դիտարկել որպես կամուրջ՝ Եվրասիական տնտեսական միության, եվրոպական շուկաներ ու Իրան դուրս գալու համար: Համոզված եմ, որ անկախ մեր երկրի մեծությունից՝ մենք կարող ենք հետաքրքիր լինել միջազգային բիզնեսի համար և շահագրգռված ենք, որպեսզի բրիտանական բիզնեսը ոչ միայն ներդրումներով, այլ նաև իր մշակույթով ընդլայնի իր ներկայությունը մեր երկրում», - կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ընդգծել է վարչապետը:
Կառավարության ղեկավարը ողջունել է նաև Հայաստանում Միացյալ Թագավորության առևտրի պատվիրակի նշանակման փաստը և վստահություն հայտնել, որ այն կխթանի առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը։
Ալան Դանքնն ընդգծել է, որ Միացյալ Թագավորությունը կարևորում է Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացումն ու խորացումը: Դանքնը վստահություն է հայտնել, որ Հայաստանում ՄԹ առևտրի պատվիրակի գործունեությունը նոր թափ կհաղորդի առևտրատնտեսական կապերի ընդլայնմանն ու զարգացմանը:
«Մենք պատրաստ ենք Հայաստանն ընդգրկել Բարեխիղճ կառավարման հիմնադրամի ծրագրերում՝ ցուցաբերելու ֆինանսական օժանդակություն՝ պետական կառավարման, արդարադատության և տնտեսական ոլորտներում բարեփոխումների իրականացման համար», - ասել է բրիտանացի նախարարը:
Նա նաև ողջունելի է համարել, որ Հայաստանը դիմել է միանալու Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությանը (EITI) և համարվում է թեկնածու երկիր՝ նշելով, որ այն լավ հարթակ է լինելու երկրի գործարար միջավայրի ներկայացման համար:
Հարակից հրապարակումներ`
- Եռանախագահները գալիս են տարածաշրջան՝ նախապատրաստելու նախագահների հանդիպումը. Է.Նալբանդյան
- Սըր Ալան Դանքընի. Միացյալ Թագավորությունը դուրս է գալիս ԵՄ-ից, բայց ոչ երբեք Եվրոպայից
- Մեծ Բրիտանիան սատարում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին. Ալան Դանքըն
- Անցումը խորհրդարանական համակարգին երբեմն երկար և բարդ գործընթաց է. Սըր Ալան Դանքըն
- Մենք վստահ ենք, որ մեր համագործակցությունն էլ ավելի խորացնելու հնարավորություններ կան. Ալան Դանքն
- Հայաստան կայցելի Միացյալ Թագավորության Եվրոպայի և Ամերիկաների հարցերով պետնախարարը
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում