Իրաքը Քուրդիստան զորք է մտցնում
Իրաքի խորհրդարանը հավանության է արժանացրել Քիրքուք նահանգ իրաքյան զորքեր գործուղելու որոշումը։ Այս մասին գրում է «Վեստի.ռու»-ն՝ վկայակոչելով Sky News Arabia-ին։
Իրաքի խորհրդարանը երկրի վարչապետ Հեյդա ալ-Աբադիին պարտավորեցրել է նախաձեռնել Իրաքի միասնականության և նրա քաղաքացիների անվտանգության ապահովման համար սահմանադրական և օրենսդրական բոլոր միջոցները։
Ավելի վաղ Աբադին, ելույթ ունենալով խորհրդարանում, Իրաքյան Քուրդիստանի ղեկավարությունից պահանջել էր գրաված տարածքներից դուրս բերել զինյալներին և խոստացել էր քրդական ինքնավարության բոլոր շրջաններում վերականգնել երկրի սահմանադրության կիրառումը։
Ի պատասխան՝ Քիրքուքի նահանգապետ Նաջմադդին Քարիմը հայտարարել էր, որ նահանգը չի ենթարկվում ոչ Իրաքի կառավարությանը, ոչ էլ խորհրդարանին։