Սաուդյան Արաբիայի կանանց թույլ կտան նստել մեքենայի ղեկին
Սաուդյան Արաբիայի թագավորի հրամանով 2018 թվականի հունիսից կանանց կտրամադրվի վարորդական իրավունք: Բի-Բի-Սի-ն գրում է, որ մինչ օրս Սաուդյան Արաբիան միակ երկիրն է, որտեղ կանանց արգելված է վարել մեքենա: Կանայք, ովքեր վարել են, հաճախ ձերբակալվել են: Արդեն մի քանի տարի է արշավ է գնում այդ երկրում, որ կանայք մեքենա վարելու իրավունք ձեռք բերեն, բայց այդ «նորարարությանը» դեմ են արտահայտվել ավանդական պահպանողական աստվածաբաններ:
Նշվում է, որ թագավորական հրամանով կարգավորվելու է երթևեկության կանոնները, այդ թվում նաև հավասար հիմունքներով կանանց և տղամարդկանց վարորդական իրավունք տալու կանոնները:
Հարակից հրապարակումներ`
- Սաուդյան Արաբիայում առաջին անգամ թույլ են տվել կանանց գնալ մարզադաշտ
- Սաուդյան Արաբիայում կիսաշրջազգեստով զբոսնած մոդելը ձերբակալվել է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին