Անցումը խորհրդարանական համակարգին երբեմն երկար և բարդ գործընթաց է. Սըր Ալան Դանքըն
Այսօր ՀՀ ազգային ժողովում կայացավ «Միացյալ Թագավորություն և Հայաստան-խորհրդարանական ժողովրդավարության գործընկերներ» խորագրով միջոցառում, որի ընթացքում բանախոսությամբ հանդես եկավ Միացյալ Թագավորության արտաքին գործերի և համագործակցության նախարարության Եվրոպայի և Ամերիկաների նախարար Սըր Ալան Դանքընը:
Միջոցառմանը ներկա էին ԱԺ պատգամավորներ, դեսպաններ, միջազգային, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Ազգային ժողովի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը նախ ողջունեց բրիտանացի հյուրին՝ հիշեցնելով, որ այս տարի նշվում է Հայաստանի և Մեծ Բրիտանիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը:
«Ուրախությամբ ուզում եմ նշել, որ այդ ընթացքում բազմաթիվ ձեռքբերումներ են արձանագրվել: Հայաստանն անցում է կատարում խորհրդարանական կառավարման ձևի, և 2018 թվականին անցման ամբողջական արձանագրումը կլինի: Այս ընթացքում անգնահատելի է Մեծ Բրիտանիայի փորձառությունը»,- նշեց խորհրդարանի փոխխոսնակը:
Միացյալ Թագավորության արտաքին գործերի և համագործակցության նախարարության Եվրոպայի և Ամերիկաների նախարարն իր հերթին նկատեց, որ իր պետության խորհրդարանական ժողովրդավարության մոդելը կրկնօրինակվել է աշխարհի մի շարք երկրների կողմից, ուստի Վեսթմինսթերը հաճախ անվանում են խորհրդարանների մայր:
«Մենք հպարտ ենք մեր պատմությամբ, պատմություն, որի ընթացքում օժանդակել ենք աշխարհում կայացող ժողովրդավարություններին: Միացյալ թագավորությունը խորապես ողջունում է Հայաստանի որոշումը՝ անցում կատարելու խորհրդարանական կառավարման համակարգի: Սա շատ-շատ կարևոր քայլ է: Սակայն պետք է իմանալ, որ դա երբեմն երկար և բարդ գործընթաց կարող է լինել»,- նշեց բրիտանացի քաղաքական գործիչը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին