Այսօր տուրիզմի միջազգային օրն է
Սեպտեմբերի 28-ին տուրիզմի միջազգային օրն է:
ՄԱԿ-ի հրապարակած տվյալների համաձայն, վերջին 60 տարիներին տուրիզմի ոլորտն ընդարձակվել է ու աճել: Այսօր ոլորտը համարվում է ամենաարագ զարգացողը: 1950 թվականին զբոսաշրջիկների թիվը կազմել է 25 մլն, իսկ 2015-ին 1.2 մլրդ:
2015-ին ԱՄՆ-ին զբոսաշրջությունը բերել է 1.26 տրիլիոն դոլարի եկամուտ: Համաշխարհային ՀՆԱ-ի կազմում տուրիզմին բաժին է ընկնում 10 տոկոսը: Երկրանգնդում աշխատունակ տարիքի 10 մարդուց մեկը հենց այս ոլորտում է ներգրաված:
Զբոսաշրջության միջազգային գործակալության կանխատեսումներով մինչև 2030 թվականը տարեկան նախատեսվում է 3.3 տոկոս աճ: Դա պայմանավորված է լինելու նաև հանգստի իրավունքի իրացմամբ, որը սահմանված է Մարդու իրավունքների համընդհանուր հռչկագրում:
Օրվա նպատակն է հիշեցնել, որ աշխարհի բոլոր քաղաքացիներն իրավունք ունեն վայելել աշխարհի բազմազանությունն ու գեղեցկությունը: Այս օրը Զբոսաշրջության միջազգային կազմակերպությունը բոլորին կոչ է անում ուշադրություն դարձնել հանրության համար մատչելի զբոսաշրջության կարևորությանն ու օգտակարությանը, ինչպես նաև զբոսաշրջության՝ մշակութային, սոցիալական, տնտեսական ու քաղաքական նշանակությաւնը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան