Մեծ հպարտություն էր, երբ ինձ համեմատեցին Տիգրան Պետրոսյանի հետ. Արոնյան
«Մեծ հպարտություն էր, երբ ինձ համեմատեցին Տիգրան Պետրոսյանի հետ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց աշխարհի կրկնակի գավաթակիր Լևոն Արոնյանը՝ անդրադառնալով լեգենդար Պետրոսյանի հետ համեմատություններին:
«Ես իմ կողմից կարող եմ ասել, որ միշտ փնտրել եմ այն ճանապարհները, որպեսզի նմանվեմ նրան, բայց չի ստացվել: Նա հանճարեղ շախմատիստ է: Մեր ոճերը տարբեր են, ես ավելի տաքարյուն եմ, ինչը ինձ միշտ խանգարել է»,- ասաց Արոնյանը:
Շախմատիստը հավելեց, որ եթե չլիներ սիրելիի՝ Արիանայի և թիմի օգնությունը, ինքը չէր կարող հաղթանակի հասնել: