Իրանի ԱԳ նախարարը Իրաքյան Քուրդիստանում հանրաքվե անցկացնելը սխալ է անվանել
Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Իրաքյան Քուրդիստանում անցկացված անկախության հանրաքվեն «լուրջ սխալ է» անվանել, սակայն հավաստիացրել է, որ քրդերը Թեհրանի կողմից աջակցություն կունենան։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»։
«Մենք կարծում ենք, որ սա շատ լուրջ սխալ է»,- ասել է Զարիֆը՝ պատասխանելով հանրաքվեի վերաբերյալ հարցին։
«Մենք կմնանք քրդերի հավերժ ընկերները, սակայն կարծում ենք, որ դա գլխավոր ռազմավարական սխալն է եղել»,- Նյու Յորքում ասել է Զարիֆին։
Հիշեցնենք, որ Իրաքի իշխանությունները հանրաքվեն որակել են անօրինական և ընդգծել, որ բանակցություններ չեն վարի ինքնավարության կառավարության հետ։ Քվեարկությանը դեմ են արտահայտվել նաև Թուրքիան, Իրանը, ԱՄՆ-ը և ՄԱԿ-ը։
Հարակից հրապարակումներ`
- Իրանը չի սրի պաշտոնական Բաղդադի և Իրաքյան Քուրդիստանի իշխանությունների հետ հարաբերությունները. իրանագետ
- Իրան. Չպետք է թույլ տալ, որ Իրաքի Քրդստանն ու Իրանի Քրդստանը նմանվեն արևելյան և արևմտյան Բեռլինին
- Իրանը հերքում է՝ թուրքերի հետ համատեղ քրդերի դեմ գործողություններ չեն իրականացվի