Սաակաշվիլին հայտնել է, որ կրկին ապրում է Կիևի իր բնակարանում
Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ կրկին ապրում է Կիևի իր բնակարանում։ Այս մասին գրում է «ՏԱՍՍ.ռու»-ն։
«Ես երբեք չեմ փախչել, ապրում եմ Կիևի իմ տանը։ Եթե դու այդքան համարձակ ես, արի ինձ մոտ, ես հեռու չեմ բնակվում»,- ասել է Սաակաշվիլին Ուկրաինայի կամավորական բանակի ղեկավար Դմիտրի Յարոշին, ով հայտարարել էր, որ իշխանությունները Սաակաշվիլիի նկատմամբ մեղմ վերաբերմունք են դրսևորել։
Ավելի վաղ Սաակաշվիլին հայտնել էր, որ իր բնակարանը Կիևի Անկախության հրապարակի մոտակայքում է։
Հարակից հրապարակումներ`
- Սաակաշվիլին պատմել է, թե որքան է մտադիր ապրել Ուկրաինայում
- Ուկրաինայի սահմանն ապօրինի հատելու համար Սաակաշվիլիին տուգանք է սպառնում
- Սաակաշվիլին ուղևորվում է Ուկրաինա
- Սաակաշվիլիի փաստաբանը հայտարարել է, որ վերջինիս մուտքը Ուկրաինա արգելված չէ
- Սաակաշվիլին կանխատեսել է իր ճակատագիրը Կիև վերադառնալու դեպքում