Կոնգրեսականները կոչ են անում պատժել մարդու իրավունքները ոտնահարող ադրբեջանցի պաշտոնյաներին
Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարման շարունակական ֆոնին, ամերիկացի կոնգրեսականներ Քրիս Սմիթը և Ջիմ Մաքգովերնը H. Res. 537 բանաձև են ներկայացրել, որը նպաստում է Ադրբեջանում օրենքի գերակայությանն ու մարդու իրավունքների պաշտպանությանը։
«Ադրբեջանի վարչակազմը իրավապաշտպաններին, անկախ լրագրողներին և կրոնական առաջնորդներին լռեցնելու համար շարունակում է կտտանքներ, քաղաքական շարժառիթ ունեցող քրեական պատիժներ, հետապնդումներ, մարդկանց միջազգային առևանգումներ և ահաբեկման այլ ձևեր կիրառել։ Ակնհայտ է, որ մեր պետությունների միջև կարևոր անվտանգության և տնտեսական կապեր կան, այնուամենայնիվ այս խախտումները չեն կարող անտեսվել»,-հայտարարել է հանրապետական Սմիթը, ով նախագահում է Ներկայացուցիչների պալատի մարդու համաշխարհային իրավունքների կառույցը:
Բանաձևում կոչ է արվում ԱՄՆ կառավարությանը առաջնահերթություն տալ Ադրբեջանի բնակչության իրավունքներին և հիմնարար ազատություններին երկրի կառավարության հետ գործարքներ կնքելիս, ինչպես նաև կոչ է արվում Մարդու իրավունքների հաշվետվության ակտի դրույթները կիրառել և պատժել ադրբեջանցի պաշտոնյաներին, ովքեր խախտում են համընդհանուր ճանաչված մարդու իրավունքները։
Բանաձևում նաև կոչ է արվում Ադրբեջանի կառավարությունն անհապաղ ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին և խղճի բանտարկյալներին։
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում