ՊԵԿ-ում հարկահավաքման խնդիրներ ունեն. «Հրապարակ»
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ ՊԵԿ-ը հարկային եկամուտների մասով ապրիլ ամսվանից մինչև հիմա չի կարողանում կատարել պլանային առաջադրանքի ցուցանիշը։ Այսինքն՝ նախատեսվող հարկային մուտքերը չեն ապահովվում։ Ըստ շրջանառվող լուրերի՝ չի բացառվում, որ մոտ ժամանակներս պաշտոնանկ արվի ՊԵԿ հարկայինի գծով տեղակալ Կարեն Բրուտյանը՝ որպես այս ամենի «քավության նոխազ»։
Թերթը հարցում էր ուղարկել ՊԵԿ՝ խնդրելով տրամադրել հունվար-օգոստոս ամիսներին խոշոր և միջին հարկատուների և փոքր հարկ վճարողների թվով 16 տեսչությունների պլանն ու կատարողականը։ Հարկայինից ի պատասխան ասել են, որ իրենք նման տվյալներ չունեն։ «Պլան հասկացություն չկա, կա մեր բյուջեով հավաքագրված ընդհանուր գումար»,-հաղորդել են ՊԵԿ-ից։
«Բայց և չբացառեցին, որ տեսչություններն իրենք իրենց մեջ կարող են «պլան» ունենալ։ Ակնհայտ է, որ ձեռնտու չէ ցուցանիշներն ըստ տեսչությունների և ամիսների մանրամասն ներկայացնել, քանզի դրանից կարող է պարզ դառնալ ՊԵԿ-ի աշխատանքի, ըստ այդմ՝ տնտեսության վիճակի իրական պատկերը»,-գրել է թերթը։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները