Հայկական ազգային կինոակադեմիան կնախագահի Վիգեն Չալդրանյանը
Սերգեյ Փարաջանովի թանգարանում տեղի է ունեցել Հայաստանի ազգային կինոակադեմիայի հերթական նիստը: Նիստը ղեկավարել է Կինոակադեմիայի գլխավոր քարտուղար, կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանը: Հայկական ազգային կինոակադեմիայի մամուլի ծառայության հաղորդմամբ, օրակարգում ներկայացված է եղել երկու հարց՝ Հայկական ազգային կինոակադեմիայի նախագահի ընտրություն և Ամերիկյանի կինոակադեմիայի ամենամյա Օսկար մրցանակաբշխության «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգի համար հայկական ֆիլմի ընտրություն:
Հիշեցնենք, որ Հայկական ազգային կինոակադեմիան 2016թ-ի փետրվար ամսից նախագահում էր ՀՀ ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը, որն համաձայն իր դիմումի սույն թվականի սեպտեմբեր ամսվա սկզբին հրաժարվեց նախագահությունից՝ Կինեմատոգրաֆիստների միության նախագահի՝ հոկտեմբերի 7-ին նախատեսվող ընտրություններին պատրաստվելու առիթով:
Հայկական ազգային կինոակադեմիայի նախագահ է ընտրվել ՀՀ Արվեստի վաստակավոր գործիչ, կինոռեժիսոր Վիգեն Չալդրանյանը և գլխավոր քարտուղար է վերընտրվել կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում