Կարեն Մարգարյանը՝ Եվրոպայի պատանիների բրոնզե մեդալակիր
Կոսովոյում շարունակվող ծանրամարտի մինչև 15 և 17 տարեկան պատանիների Եվրոպայի առաջնությունում նախօրեին Հայաստանը երկու մասնակից ուներ 17 տարեկան տղաների 77 կգ քաշային կարգում:
ՀԱՕԿ-ի հաղորդմամբ, Կարեն Մարգարյանը երկամարտի 296 կգ-ով բարձրացել է պատվո պատվանդանի երրորդ աստիճան: Նա փոքր բրոնզ է նվաճել նաև պոկում վարժությունում (136 կգ): Հայաստանի երկրորդ ներկայացուցիչը՝ Արա Աղանյանը, նույնպես փոքր բրոնզե մեդալի է արժանացել, սակայն հրում վարժությունում (162 կգ):
Հարակից հրապարակումներ`
- Ծանրամարտի ԵԱ. Արմեն Գրիգորյանը դարձավ չեմպիոն, Ռաֆիկ Հարությունյանը՝ բրոնզե մեդալակիր
- Բաբկեն Բագրատյանը՝ պատանիների արծաթե մեդալակիր
- Արա Պողոսյանը՝ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն, Մոնթե Մխիթարյանը՝ արծաթե մեդալակիր
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան