Վազգեն Խաչիկյանն ազատ է արձակվել
Այսօր առավոտյան Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանն ազատ է արձակվել: Panorama.am-ին հայտնեց ԱՆ ՔԿՎ մամուլի խոսնակ Գոռ Ղլեչյանը:
Հիշեցնենք, Խաչիկյանը պատիժը կրում էր «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում:
2014-ի դեկտեմբերին Վազգեն Խաչիկյանը դատապարտվեց 12 տարվա ազատազրկման: Խաչիկյանից հօգուտ պետության պետք է բռնագանձվեր 296 115 252 ՀՀ դրամ:
Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության պետական ծառայությունում հայտնաբերված չարաշահումների առթիվ դեռ 2011թ. մայիսի 16-ին Գլխավոր դատախազությունում քրեական գործ է հարուցվել, իսկ մայիսի 20-ին գործը փոխանցվել է ոստիկանություն: Քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավվել է 53 հոգի:
Նա կալանավորվել էր 2012 թվականին: Խաչիկյանը ՀՀ նախագահին ներման խնդրագիր էր ներկայացրել ու հինգ տարի անազատության մեջ գտնվելուց հետո այսօր ազատ է արձակվել:
Հարակից հրապարակումներ`
- Վազգեն Խաչիկյանին 3 օրով ազատ են արձակել՝ մոր հուղարկավորությանը մասնակցելու. «Հրապարակ»
- Նախագահը ներո՞ւմ է շնորհել Վազգեն Խաչիկյանին. ՀԺ
- Սիմոն Բաբայանը, Արսեն Հարությունյանը և Վրեժ Խաչիկյանը ևս տուժող են ճանաչվել
- Վազգեն Խաչիկյանը նույնպես ներում է խնդրել Սերժ Սարգսյանից. «Ժողովուրդ»
- Վազգեն Խաչիկյանին տեղափոխել են «Վանաձոր» ՔԿՀ. «Հրապարակ»
- Խաչիկյանի ճակատագիրը սպառնո՞ւմ է սոցնախարարին. Պատասխանում է Ա. Ասատրյանը
- Վազգեն Խաչիկյանը դատապարտվեց 12 տարվա ազատազրկման
- Վազգեն Խաչիկյան. Որպես ՀՀ օրինակելի քաղաքացի, պատրաստ եմ կրել պատիժը
- Վազգեն Խաչիկյանին առնվազն 8 տարվա ազատազրկում է սպասվում
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում